Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Հայ և ասորի եկեղեցիները կխորացնեն համագործակցությունը Միջին Արևելքում և սփյուռքում

Հայ և ասորի եկեղեցիները կխորացնեն համագործակցությունը Միջին Արևելքում և սփյուռքում
14.07.2015 | 10:47

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Պիքֆայայի Սուրբ Աստուածածին վանքի վեհարանում հանդիպել է ասորիների Ն.Ս. Իգնատիոս Աֆրամ Բ պատրիարքին: Նրանք կարևորել են Միջին Արևելքում և սփյուռքի գաղութներում հայոց և ասորի եկեղեցիների համագործակցությանը նոր թափ հաղորդելը: Ընդգծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարևորությունը: Աֆրամ Բ պատրիարքը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ ասորի ժողովրդի ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությունների բացմանը ներկա գտնվելու և պատգամի համար։

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ